Անոխակա՛լ Տեր, մի՛ անտեսիր ինձ բազում չարիքներիս պատճառով, այլ դարձի՛ր դեպի ինձ, բոլոր ցանկություններս դարձրո՛ւ դեպի Քեզ, որպեսզի միայն Քեզ սիրեմ ամբողջ սրտով և պարզ, անպաճույճ մտքով։
Երեկ լուսադեմին մեր հարևան ու բարեկամ Իրանի վրա սկսված իսրայելական հարձակումը չմնաց անպատասխան. Իրանը երեկոյից սկսած հարվածներ է հասցնում Իսրայելին։ Արդյունքում՝ ունենք փաստացի պատերազմ, որը դեռևս ցույց չի տալիս ավարտի նշաններ։ Ճիշտ հակառակը՝ այս րոպեներին էլ ընթանում են նոր հարձակումներ երկու երկրների տարբեր բնակավայրերի վրա, կան տասնյակ զոհեր ու վիրավորներ...